
Ապագա հրաշալի Ռուսաստանի դրոշը
Ազատության և խաղաղության խորհրդանիշ
Ի՞նչ է սա:
Սպիտակ-կապույտ-սպիտակ դրոշն ազատ Ռուսաստանի խորհրդանիշն է: Այն ստեղծվել է Համացանցում մի շարք օգտատերերի կողմից, ովքեր դեմ են ռուսական բանակի Ուկրաինա ներխուժմանը: Ստեղծվելու անմիջապես հաջորդ օրը արտերկրի ռուսները խաղաղ ցույցերի դուրս եկան սպիտակ-կապույտ-սպիտակ դրոշով՝ ներկայիս ռուսական դրոշի փոխարեն, որը կարծես թե արյունով է ներկված։
Ինչու՞ է մեզ անհրաժեշտ նոր դրոշ:
Սպիտակ-կապույտ-կարմիր դրոշը, որը ներկայումս օգտագործում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, ամբողջ աշխարհի համար դարձել է արյան, պատերազմի և ագրեսիայի խորհրդանիշ: Մենք՝ Ռուսաստանի քաղաքացիներս, որ չենք աջակցում անձնիշխանության կարգին և ռազմատենչությանը, չենք կարող այն օգտագործել:
Ինչու՞ հենց այս գույները:
Մի քանի պատճառներով.
Նոր դրոշը նման է ներկայիս Ռուսաստանի դրոշին, բայց առանց կարմիր գույնի՝ պատերազմի և արյան խորհրդանիշի։ Մենք այն փոխարինել ենք սպիտակով, քանի որ ձգտում ենք խաղաղության Ուկրաինայի հետ և պահանջում ենք հարգել մարդու իրավունքները մեր երկրում։ Ազատ Ռուսաստանի դրոշը հանդգնորեն հրաժարվում է ռազմական էքսպանսիայից, մերժում է այլ պետությունների հանդեպ պատմական տարածքային պահանջները։ Ապագա Ռուսաստանում տեղ չկա անձնիշխանությանը, միլիտարիզմին, բռնությանը և արյան պաշտամունքին: Մենք նոր էջ ենք բացում Ռուսաստանի պատմության մեջ՝ առանց պատերազմի պաշտամունքի։
Սպիտակ-կապույտ-սպիտակը հիշեցնում է Նովգորոդի Հանրապետության դրոշը և Մեծ Նովգորոդի ժամանակակից խորհրդանիշը: Պատմական Նովգորոդը Հյուսիսային Ռուսիաի կենտրոնն էր: Ռուսաստանի պատմության մեջ այն հավակնում է լինել առայժմ միակ իրական ժողովրդավարական ժամանակաշրջանը:
Սպիտակ-կապույտ-սպիտակ դրոշը նման է ազատ Բելառուսի դրոշին` որը սպիտակ-կարմիր-սպիտակ է: Մենք աջակցում ենք Բելառուսի ժողովրդին, որոնք նույնպես պայքարում է ոչ լեգիտիմ իշխանության դեմ։
Լազուր գույնը Ռուսաստանի դրոշի վրա էր 1991-1993 թվականներին, մինչև այն փոխարինվեց վառ/գերհագեցած կապույտով:
Սպիտակ գույնը խորհրդանշում է խաղաղություն, մաքրություն և խոհեմություն, լազուր-կապույտը՝ ճշմարտություն և արդարություն:
Նոր դրոշը ապագա Ռուսաստանի խորհրդանիշն է, որը չի պարազիտացնում անցյալի խորհրդանիշները։ Ազատ Ռուսաստանի դրոշը ձերբազատված է իմպերիալիզմի, միլիտարիզմի և մեր երկրի անձնիշխան առաջնորդների հետ ասոցիացիաներից։
Դուք պատրաստվում եք տապալել գործող կարգը՞։
Ոչ: Սպիտակ-կապույտ-սպիտակը՝ խաղաղության և ազատության դրոշն է։ Մեր երկրի ներսում ռուսները չեն կարող մասնակցել բողոքի ցույցերին՝ չվտանգելով սեփական եկամուտը/աշխատանքը, խաղաղությունը, ազատությունը, առողջությունը և կյանքը։ Ռուսները, ովքեր գտնվում են արտասահմանում, ցանկանում են արտահայտել իրենց հակապատերազմական դիրքորոշումը և դուրս գալ ընդհանուր դրոշի ներքո, որը կապված չէ Պուտինի կարգի հետ։ Ուկրաինացիներն ունեն Ուկրաինայի դրոշը, բելառուսները՝ սպիտակ-կարմիր-սպիտակը, մենք՝ սպիտակ-կապույտ-սպիտակը:
Իսկ ես հիմա ի՞նչ պետք է անեմ դրա հետ։
Օգտագործեք: Վերցրեք ստորև ներկայացված լուսանկարները: Տարածեք ձեր սոցիալական ցանցերում: Ներդրեք որպես գլխավոր նկար: Ուղարկե՛ք ձեր լուսանկարներն ու պատկերազարդումները, որ մենք հրապարակենք մեր Facebook-ում և Instagram. -ում: Նկարեք կամ տպեք պաստառներ։ Ինքնուրույն կարեք դրոշը։ Նրա հետ հանրահավաքների դուրս եկեք։
Ավելացնել դրոշը ձեր գլխավոր նկարին Twitter-ում
Telegram-բոտ դրոշով նկարների համար
Տեղադրեք ձեր էջերում սպիտակ-կապույտ-սպիտակ սրտեր կամ շրջաններ
Ո՞վ է հորինել այս ամենը։
Ժողովուրդը:¹ Նման դրոշի գաղափարը շատերի մտքով է անցել և առաջարկվել է որպես հակապատերազմական շարժման խորհրդանիշ։ Կայքը ստեղծել է Միտյա Մորովով-Շեյները։ Թարգմանել է հայերեն՝ Նարեկ Քարամյանը։
Իսկ կապույտի/լազուրի կոնկրետ ո՞ր երանգն է: Ի՞նչ համամասնություններ, չափսեր ունի դրոշը։
Այս հարցերի պատասխանները դեռ չկան։ Սա ժողովրդի դրոշն է։ Եթե ձեր դրոշը ճանաչելի սպիտակ-լազուր-սպիտակ է, դա բավական է:
Ես խորհուրդ կտայի ընտրել այնպիսի երանգներ, որոնք զգալիորեն ավելի բաց են, քան ներկայիս մուգ կապույտը, ավելի մոտ 1991-1993 թվականների պաշտոնական դրոշի լազուրին (#088CE8), հարաբերակցությունը մոտ 1:2:
Օրինակ, AssezJeune-ն առաջարկում է կապույտ #0083d6 և 2:3 հարաբերակցություն:
Ձեր հայեցողությամբ:
Բայց ինձ դուր է գալիս Ռուսաստանի դրոշը, ես չե՛մ ուզում որևէ բան փոխել։
Լավ, պարզապես մի օգտագործեք սպիտակ-լազուր-սպիտակ դրոշը: Կամ օգտագործեք որպես հակապատերազմական շարժման դրոշ: Սա պետական դրոշի նախագիծ չէ։ Սա խորհրդանիշ է` մարդկանց միավորելու համար։
Հղումներ
¹ Դրոշի գաղափարի մասին հրապարակումներ և թվիթներ.
https://www.facebook.com/itsgonnabeokai/posts/10227954032741739
https://twitter.com/Luckykirs/status/1497900572615315458
https://twitter.com/ewglenah/status/1498607552057147393
https://twitter.com/Alexeyprofi/status/1499110753403641865
https://twitter.com/Inga_Kudracheva/status/1498607292870238209
https://twitter.com/AssezJeune
https://vk.com/wall-22262315_1665
https://chudinovandrei.livejournal.com/2082894.html
https://truvor.livejournal.com/2085.html

Լուսանկարներ աշխարհով մեկ տեղի ունեցած հանրահավաքներից